Google ընկերությունը պատրաստվում է GOTO կոնֆերանսին ներկայացնել առցանց հավելվածների ծրագրավորման նոր լեզու: Համակարգը կոչվում է Darts: Լեզվի ստեղծման նպատակներն ու մանրամասները կներկայացվեն Google-ի երկու աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում է PCNews-ը` հղում անելով InformationWeek-ին:
Սպասվում է, որ Darts-ը կօգտագործվի հիմնականում «ամպային» տեխնոլոգիաների ոլորտում: GOTO կոնֆերանսը կանցկացվի Դանիայում հոկտեմբերի 10-12-ը:








































