2023-ի առաջին վեց ամիսներին 9 հազարից ավելի օտարերկրացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ:
Բեժանյանի խոսքով՝ Միգրացիոն օրենքի խստացումները բերեցին նրան, որ մեկ այլ կողմից ևս մեկ հոդվածով մուտքի արգելք ունեցան ՌԴ մեկնողները․ «ՌԴ-ում միգրացիոն վիճակը գնալով վատանում է: ՀՀ-ից դեպի ՌԴ միգրացիոն հոսքերը նվազել են: ՌԴ քաղաքացի լինելն այլևս գրավիչ չէ»:










































