Կառուցապատման հարցում գենպլան ունենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՔՊ կուսակցության թեկնածու Վահե Օհանջանյանը:
Օհանջանյանի խոսքով` այն, ինչ կատարվել է Երևանում անընդունելի է, մեր բնակֆոնդը վատ վիճակում է. «Ամեն մեկն իր ֆանտազիայով խեղաթյուրել է կառուցապատումը: Մարդիկ հույս ունեն, թե գործում է ինչ-ինչ ճանապարհով կառուցապատման թուղթ ստանալը: Մայրաքաղաքում խայտաբղետություն է, մեզ համար հաճելի չէ, ոչ էլ էսթետիկ»:











































