Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Իսրայելը փորձում է մեր ազգային ողբերգությունը դարձնել իր քաղաքական առևտրի տարր

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է միջազգային ասպարեզում Թուրքիային հակազդելու միջոցներ մշակել, դրանց թվում` հայերին և քրդերին սատարելու միջոցով: Համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների` «Լիբերմանի պլանի» շրջանակներում այս ամիս ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում սպասվում է Իսրայելի ԱԳ նախարարի հանդիպումը հայկական լոբբիի ղեկավարների հետ։ Սպասվում է նաև, որ նա վերջիններիս կառաջարկի թուրքերի դեմ պայքարել Կոնգրեսում։ Սա կարող է նշանակել Իսրայելի աջակցություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, որը Թուրքիայի համար ուժեղ հարված կլինի։ Բացի այդ, Իսրայելը կարող է հայերին սատարել Թուրքիայի հետ Արարատի վերահսկողության վերաբերյալ հակամարտության հարցում:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանը որևէ ձևով այդ գործընթացներին չպետք է մասնակցի, քանի որ Իսրայելի այդ քայլն ունի հստակ քաղաքական ենթատեքստ, և վերջինս մեկ անգամ ևս փորձում է Հայոց ցեղասպանության փաստն օգտագործել քաղաքական նպատակներով, և բնականաբար, նրանց այս քայլը չի կարող գնահատվել անկեղծ. «Իսրայելն այս պահին ոչ թե փորձում է դատապարտել Թուրքիայի կողմից մարդկության դեմ գործած հանցանքը, այլ փորձում է մեր ազգային ողբերգությունը դարձնել իր քաղաքական առևտրի և ճնշումների մի տարր, որը մեզ համար ընդունելի չէ»:

Մելքոնյանը նաև նկատեց, որ վաղ թե ուշ թուրք-իսրայելական հարաբերությունները կկարգավորվեն, իսկ Հայաստանի չափից ավելի ակտիվ ներգրավվածությունն այդ կոնֆլիկտում կարող է խիստ բացասական հետևանք առաջացնել Հայաստանի համար. «Հայաստանի, սփյուռքի, Հայ դատի և հայկական որևէ կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը այս հարցում ցանկալի չէ, ավելին՝ կարծում եմ, որ սխալ է»:

Թուրքագետը նաև հավելեց, որ այս հարցի առնչությամբ հայկական կողմից փոքր-ինչ խիստ նոտայով հայտարարություն պետք է լինի՝ առ այն, որ անթույլատրելի է մեր ողբերգության օգտագործումը քաղաքական նպատակներով: Մելքոնյանը նաև հիշեց, թե ինչպես մի քանի տարի առաջ նույն այդ Լիբերմանը և նրա ղեկավարած գերատեսչությունն ու իսրայելական լոբբին աշխատում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ և սատարում Թուրքիային. «Լիբերմանի հայտարարությունը պետք է դիտել բարոյական հարթության մեջ, իսկ այդ պարագայում Իսրայելի քայլը չի կարելի համարել ճիշտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում