Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

21-րդ դարում ազգի իրական դեմքը պետությունն է

Վերջին տարիների գործունեությունից դատելով, Հայաստանի իշխանությունը գտել է սփյուռքահայության անելիքը, սփյուռքահայության օրակարգը: Ինչպես որ Հայաստանի հասարակությանը իշխանությունը փորձեց պարտադրել արտաքին քաղաքական առանցքի շուրջ կառուցված օրակարգ` այդպիսով շեղելով հասարակությանը ներքին կարևորագույն իրավա-քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրներից, այդպես էլ այժմ իշխանությունը գտնում է իր համար նպաստավոր օրակարգ սփյուռքի համար, որպեսզի սփյուռքում էլ զբաղվեն մի գործով, որը քիչ հոգս պատճառի Հայաստանի իշխանությանն ու քիչ պահանջներ ներկայացնի:

Եթե նախկինում Հայաստանի իշխանությանը սփյուռքից փող էր պետք, սփյուռքին կոչ էին անում ներդրումներ անել Հայաստանում, գալ և փողեր ծախսել, փորձում էին տնտեսական շահավետության համար խաղալ սփյուռքի հայրենասիրական լարերի վրա, այժմ այլ բան չեն ուզում, չեն ուզում, որ գան ու փողեր ծախսեն: Այդ ֆունկցիան այժմ ռուսաստանյան սփյուռքի վրա է դրված, ռուսաստանահայ մեծահարուստների վրա, իսկ արևմտյան-եվրոպական սփյուռքից պահանջվում է փողերն ուղղել հակահայկական դրսևորումների դեմ: Թե ինչու Հայաստանի իշխանությունը հրաժարվեց արևմտյան սփյուռքի կապիտալից և սկսեց գործակցել ռուսաստանյան սփյուռքի կապիտալի հետ` այլ խոսակցության թեմա է:

Ընդհանուր բառերով կարելի է, թերևս, ասել միայն, որ այստեղ կա զուտ մտածողության խնդիր: Հայաստանում ներդրում կատարած սփյուռքահայերի շատ քիչ մասն էր համակերպվում տեղի գործարար տրամաբանությանը, այսինքն` այսպես ասած, տեղական «մենթալիտետին»: Իսկ ներդրում կատարած սփյուռքահայերի հիմնական մասը հրաժարվում էր գործակցել իշխանական զանազան տանիքների հետ, կիսվել տարբեր պաշտոնյաների կամ կլանների ներկայացուցիչների հետ, ներկայացնում էին օրինական, իրավական պահանջներ: Այլ կերպ ասած` գնում էին քաղաքակիրթ Արևմուտքի համին և պահանջում էին բավարարել օրենքի սովոր իրենց քիմքը: Ռուսաստանի սփյուռքի պարագայում մտածողության այդ անջրպետը չկա: Պայմանավորվածությունները ձեռք են բերվում շատ հեշտ, առկա է ներկայիս հայաստանյան իրականության հետ երջանկության հասցնող ներդաշնակություն, որովհետև նրանք շատ առումներով համահունչ հասարակական-քաղաքական միջավայրի մեջ ձևավորված սուբյեկտներ են:

Բայց, ի պատիվ իշխանության, պետք է նկատել, որ հասկացան, որ եթե արևմտյան սփյուռքից փող պետք չէ, այդուհանդերձ պետք չէ նաև անուշադրության մատնել, այսպես ասած` «ինքնահոսի» թողնել արևմտյան սփյուռքի գործունեությունը, քանի որ այդ դեպքում դժվար է ասել, թե սփյուռքում ինչ վերաբերմունք կձևավորվեր Հայաստանի և Հայաստանի իշխանության հանդեպ, Հայաստանի իրականության հանդեպ, իսկ սփյուռքի այդ վերաբերմունքը, որքան էլ որ քիչ, այդուհանդերձ զգալի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի հանդեպ արևմտյան երկրների վերաբերմունքի ձևավորման հարցում:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը փաստացի չի կարողանում գտնել համահայկական ջանքի համախմբման ավելի դրական լիցքեր պարունակող մի գաղափար, որի հիմքում ավելի կառուցողականության բաղադրիչն է, քան համայն հայությանը հակահայկականության դեմ միավորելու գաղափարն է: Բանն այն է, որ հարցի այդպիսի ձևակերպումը հենց սկզբից խոսում է խնդրի իռացիոնալ ընկալման կամ իռացիոնալ մատուցման փորձի մասին: Այդ ձևակերպումը գլխիվայր է շրջում պատճառահետևանքային կապը: Բանն այն է, որ հակահայկականության դեմ պայքարելու լավագույն միջոցը հայության իրական դեմքը ցույց տալն է: Եվ այդ իմաստով 21-րդ դարում ազգի իրական դեմքը պետությունն է: Հետևաբար, անկախ հակահայկական գաղափարախոսության կամ նախաձեռնությունների գոյությունից, եթե չկա հայկական ժամանակակից, մրցունակ, արդիական արժեքների և գաղափարների վրա հենված պետություն, ուրեմն դա ինքնին առաջացնում է հակահայկականության խնդիր` անկախ նրանից, թե ովքեր են այդ հակահայկականության կրողները և ի՞նչ շեշտադրումներով են նրանք հանդես գալիս:

Հետևաբար, հայության ներուժի միավորողը պետք է լինի ոչ թե հակահայկականությունը, այլ հայության դեմքի ձևավորումը: Ուրեմն, խնդիրը պետք է դրվի այդ հերթականությամբ, հարցադրումը պետք է ձևակերպվի այդ ելակետով` ձևավորել հայ ազգի դեմքը ժամանակակից աշխարհում, այսինքն` կազմավորել համաշխարհային բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, իրավա-քաղաքական և քաղաքակրթական միտումներին համարժեք պետություն: Բայց արդյո՞ք թյուրընկալումն է պատճառը, որ խնդրի ելակետային հաջորդականությունը կառուցվում է գլխիվայր և մեկնակետը հռչակվում է հակահայկական գաղափարախոսության առկայությունը և դրա դեմ պայքարելու համար համախմբվելու անհրաժեշտությունը: Հազիվ թե:

Բանն այն է, որ տվյալ դեպքում ելակետերը գումարելիներ չեն, որ նրանց փոփոխությունից գումարը չփոխվի: Տվյալ դեպքում ելակետերը փոխում են հարցադրումներն ու պահանջները: Այսպես` եթե խնդիրը դրվում է հայության դեմքը ձևավորելը, ապա հարցերը առաջ են գալիս այդ դեմքի ինչպիսին լինելու հետ կապված: Այսինքն` առաջանում են հարցեր Հայաստանի պետության, նրա կառուցվածքի, նրանում հիմնավորվող արժեքների արդիականության և այլնի, օրենքի և իրավունքի հետ կապված: Այսինքն` այն, ինչ Արևմուտքում տեսնում է արևմտահայ սփյուռքը: Երբ խնդիրը դրվում է հակահայկականության դեմ պայքարը: Ապա առաջնային է դառնում այն, որ ավելորդ հարցադրումների փոխարեն, պետք է ժամանակն ու էներգիան վատնել մեր դեմ բարձրացվող քարոզչական հարցադրումներին քարոզչական հակահարված տալու վրա: Այսինքն` խնդիրը գործողությունների այն տրամաբանությունն է, որն անխուսափելիորեն ենթադրվում է ցանկացած հարցադրում կյանքի կոչելու հեռանկարում:

Ինչպես կընդունի արևմտյան սփյուռքը նոր զբաղմունքի առաջարկը, որ անում է իշխանությունը: Այստեղ իհարկե պատասխանը հազիվ թե լինի միարժեք, քանի որ կա լուրջ խնդիր` այսպես ասած արևմտյան կամ ոչ ռուսական սփյուռքը բազմազան է և բազմաշերտ: Այստեղ համահայկական շահի սպասարկման տեսանկյունից սփյուռքի առաքելության առումով կարծիքները տարբեր են ու տարաբնույթ:

Հետևաբար, իր խնդիրները լուծելու համար խնդիրները գլխիվայր շուռ տալը պաշտոնական Երևանին հազիվ թե օգնի: Դրա համար պետք է գլխիվայր շուռ տալ սփյուռքը, ինչը, մեղմ ասած, բավական բարդ գործ կլինի, եթե իհարկե սփյուռքն ինքը շուռ չգա: Բանն այն է, որ մյուս կողմից էլ այսօր իսկապես լուրջ խնդիրներ կան Հայաստանի հանդեպ սփյուռքի հստակ վերաբերմունքի ձևավորման հարցում, և սփյուռքի մտապատկերում ավելի շատ պատմական Հայաստանն է, քան այն իրական պետությունը, որ կա այսօր, և որը իսկապես օդ ու ջրի նման ունի արևմտյան սփյուռքի կենսափորձի անհրաժեշտությունը: Սակայն այդ առումով էլ անելիքը Հայաստանում է: Հայաստանի իշխանությունը սփյուռքին չի առաջարկում էական և տևական հետաքրքրություն ներկայացնող որևէ գաղափար, որը դուրս է պատմականության ծիրից և տեղավորվում է առավելապես ներկայի և ապագայի մեջ: Բայց հասկանալի է նաև, որ այդպիսի գաղափարները Հայաստանի իշխանության համար հենց պահանջված չեն, քանի որ դրանք արմատականորեն հակասելու են այն տրամաբանությանը, որով գործում են Հայաստանում իշխանության ձևավորման և պահպանման մեխանիզմները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում