Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ չի պատրաստվում կանգ առնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Գևորգ Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ անգամ ռազմական հաջողությունը բավարար չէ, որ Ադրբեջանը կանգնի․ «Ադրբեջանը մեզ ասում է՝ Արցախի հարցով լինելու է կամ ինտեգրացիա, կամ միգրացիա: Ադրբեջանը ուզում է Հայաստանից մի փաստաթուղթ, որով ՀՀ-ն կհրաժարվի Արցախից»:









































