Ուրախացնող է, որ Հայաստանը սկսել է ակտիվ պաշտպանել իր շահերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը վերադառնում է իր քաղաքակրթական տեղին․ «ՀՀ վարչապետի կինը մասնակցելու է քաղաքակիրթ երկրների Սամիթին: Հայաստանը վերադառնում է այն տեղին ու դերին, որը պատմականորեն իրենն է»:











































