Ռուսաստանը չի ուզում դուրս գալ Կովկասից. ուզում են մնալ` ոչինչ չանելով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմական փորձագետ, APRI Armenia-ի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:
Ներսիսյանի խոսքով` Փաշինյանը դիվանագիտական լեզվով հասկացրեց Մոսկվային` Հայաստանը ուզում է շարժվել այլ ուղղությամբ. «Եթե Հայաստանը ունի այլընտրանք Ռուսաստանին, պետք է շարժվի այդ ուղղությամբ: Հայաստանն այնքան է թուլացել, որ մեր մեջքի հետևում առանց մեզ թեմաներ են որոշվում»: