Thursday, 25 06 2026
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

Երևանի «Մաստեր պլանի» ներդրումից մինչև կենտրոնը շրջանցող ճանապարհ. ինչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները լուծելու տարբեր տեսակետներ են առաջարկում, մոտեցումները, լուծումները հաճախ իրար հակասում են, որոշ դեպքերում անգամ՝ հատվում: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց տեսակետները ներկայացրին Երևանի քաղաքաշինական խնդիրների, քաղաքի ենթակառուցվածքների վիճակի վերաբերյալ քննարկմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն, օրինակ, քաղաքի «Մաստեր պլան» ներդնելու անհրաժեշտություն է տեսնում:

«Մաստեր պլանն» ընդգրկելու է նաև գլխավոր հատակագիծը, բայց ենթադրում է ավելի լայն, քաղաքի զարգացման փաստաթուղթ, որով պետք է կանոնակարգվի ամբողջ կառուցապատումը: «Մաստեր պլանը» ոչ միայն նեղ մասնագիտական փաստաթուղթ է, այլ նաև խիստ փոխկապակցված է քաղաքի զարգացման մեր տեսլականի հետ, ուստի դրա վրա պետք է աշխատի ոչ միայն քաղաքային իշխանության մասնագիտական բլոկը, այլ նաև պետք է հրավիրվեն մասնագետներ: Եվ սա պետք է լինի համապարփակ փաստաթուղթ»,-ասաց կուսակցության թեկնածուների ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը, ով նաև ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն է:

Խաժակյանը քաղաքաշինական կարևոր խնդիր համարեց նաև Երևանում առկա բազմաթիվ սեփական տները, որոնց կարգավիճակը հստակեցված չէ, հետևաբար գույքահարկ չեն վճարում: «Եվ մենք կարծում ենք, որ սեփական տների թաղամասում քանի ինքնակամ շինություններ ունենք, պետք է օրինականացվեն»,-ասաց Խաժակյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Տելեմակ Անանյանն էլ հետևյալ տարբերակն է առաջարկում. «Կա հայտնի տեսաբանի մի խոսք՝ քաղաքն ինչպես էլ որ զարգանա, վեր է ածվելու օղակաշարաձև համակարգի, եթե ռելիեֆը թույլ է տալիս: Երևանն ունի այս սկզբունքը: Օղակաշարաձև համակարգը թերի է, մենք պարտավոր ենք այդ օղակն ավարտել, խոսքն Այգեստանի 12 փողոցի մասին է, այն պետք է Նորքի Զանգվածից, Մյասնիկյանից բեռնաթափի ու ավարտի օղակը, հատի Տիգրան Մեծը, Արշակունյացը և միանա Մոնեթե Մելքոնյանին՝ Իսակովի մոտ»:

Այսպիսով՝ Անանյանն, ըստ էության, առաջարկում է կենտրոնը շրջանցող ճանապարհ:

Նա նշեց՝ իրենք իրենց քաղաքաշինական ծրագրով առաջարկել են այդ օղակը՝ մոտ 500 մլն դոլարի ծրագիր: Թեև դա շատ մեծ գումար է, սակայն Անանյանը համոզված է, որ դա պետք է անել՝ նույնիսկ կառավարության, մասնավոր-պետական համագործակցությամբ: Այսպիսով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը առաջնային խնդիրներից է համարում այդ օղակի իրականացումը:

Անանյանը նաև քննադատեց իշխող ուժին, մեղադրեց ճարտարապետության նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունենալու մեջ՝ հիշեցնելով, որ աշխատանքից ազատել են գլխավոր ճարտարապետին, լուծարել են այդ ինստիտուտը:

Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի ավագանու անդամի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ստեփան Մաչյանն էլ, անդրադառնալով այդ քննադատությանն, ասաց. «Թյուր է պատկերացումը, թե մեկ ճարտարապետ կարող է իր վրա վերցնել և կառավարել այնպիսի ահռելի աշխատանք, ինչպիսին Երևանի քաղաքաշինությունն է: Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կրճատվել է, դրա փոխարեն մենք առաջարկել ենք շատ ավելի լավ լուծում՝ ճարտարապետական խորհուրդ, որտեղ ներգրավել ենք 5 պրոֆեսիոնալ մասնագետների: Եվ որոշումները կայացվում են ոչ թե միանձնյա՝ մարդու տպավորություններից, էմոցիաներից կախված, այլ քննարկումների հիման վրա: Խորհրդի ձևավորմամբ քաղաքապետն իր լիազորությունները փոխանցել է մասնագետներին»:

Մաչյանը նաև շեշտեց, որ իրենց կարգավորումների ուղղությունը գլխավոր հատակագիծն է: Մաչյանը թյուր համարեց տեսակետը, թե քաղաքը գլխավոր հատակագիծ չունի, կա գլխավոր հատակագիծ, որի ժամկետը սպառվել է 2020-ին ու երկարաձգվել է, դրանով առաջնորդվում են ամենօրյա աշխատանքներում: Մաչյանը որպես հաջորդ կարևոր ուղղություն նշեց տեղեկատվական համակարգերի ներդրումը: «Մենք արդեն պիլոտային փուլն անցել ենք, GIS-ի՝ այսինքն՝ քաղաքաշինության ոլորտում տեղեկատվական համակարգի ներդրման փուլում ենք: Կան պատրաստի լուծումներ, որոնք պետք է ներդրվեն քաղաքաշինության բնագավառի բոլոր ոլորտներում: Մենք աշխատում ենք գլխավոր հատակագիծը ստանալ թվային»,-ասաց նա:

Մաչյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին իրականացրել են և շարունակելու են իրականացնել աննախադեպ, քաղաքի համար մեծ նշանակություն ունեցող քաղաքաշինական ծրագրեր:

Երևանի ավագանու անդամի թեկնածու «Հաղթանակ» կուսակցությունը ևս կարևորություն է տալիս ռազմավարական «մաստեր պլանին»՝ գոնե մոտակա 20-30 տարիների ընթացքում: «Ինչ վերաբերում է շինարարությանը, մենք շատ կարևոր ենք համարում, որ տարբեր վարչական շրջաններում, տարբեր գոտիներում մոտեցումը տարբերվի: Օրինակ՝ փոքր կենտրոնում քաղաքաշինության մոտեցումները պետք է տարբեր լինեն, պետք է հաշվի առնվի ճարտարապետական տեսքը: Մեր կարծիքով օրենքում պետք է փոփոխություն կատարվի, փոքր կենտրոնը ճանաչվի հատուկ կարգավորվող գոտի, որի շրջանակում կարողանանք այդ փոփոխություններն իրականացնել»,-ասաց Արման Ավետիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում