Գաբոնի նախագահը տնային կալանքի տակ է այն բանից հետո, երբ զինվորականները հայտարարեցին իշխանությունը զավթելու մասին։
Ինչպես տեղեկանում է France 24-ից, նախագահ Ալի Բոնգոն «ամբողջ աշխարհում երկրի բարեկամներին» կոչ է արել «աղմուկ անել»։ Նա հայտնել է, որ խոսում է իր նստավայրից, և որ իր կինը և որդին տարբեր վայրերում են։
France 24 պարբերականը նաև հաղորդում է, որ նախագահի որդիներից մեկին ձերբակալել են «պետական դավաճանության» համար։











































