ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սեպտեմբերի 9-ի հանրահավաքին իր ելույթի վերջում հիշատակելով 2006-2007թթ գործող «Սկսել ա» երիտասարդական նախաձեռնությանը, հայտարարեց` «Դե իմացե՛ք, սկսել ա»:
Թե ինչ հույսեր է կապում «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարած «սկսել ա» -ի հետ, փորձեցինք պարզել «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանից:
«Ամենից առաջ այդ հայտարարությունը վստահություն է առաջացնում, որ սկսվել է սահմանադրական կարգի վերականգնման գործնական փուլը, որը մեկ-երկու հանրահավաքի ընթացքում հանգեցնելու է կոնկրետ «հիմա»-ի գործընթացին: Այսինքն` այդ պահին կնստենք կամ ինչ-որ գործողություն կկատարենք, որը անմիջականորեն հանգեցնելու է իշխանափոխությանը»,- նշեց Արթուր Գրիգորյանը և հավելեց.
«Գործընթացը վաղուց էր սկսվել, մեկ-երկու հանրահավաքից հետո կլինի բուն գործնական փուլը, մենք կասենք` սկսում ենք, տուն չենք գնում, մինչև չլինի իշխանափոխություն»:









































