Կրեմլը տեղեկություն չունի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության մասին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը դրան նախատեսված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահի ներկայությունը նախատեսված չէ, կոնկրետ հուղարկավորության մասին տեղեկություն չունենք։ Այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները։ Այստեղ մենք առանց նրանց ոչինչ չենք կարող ասել», – հայտնել է Պեսկովը։












































