Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խափանել է անօդաչու թռչող սարքերով երկրի տարածքի վրա հերթական հարձակումները։ Ինչպես տեղեկանում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրություններից, ԱԹՍ-ներ են խոցվել Տուլայի և Բելգորոդի մարզերում։
«Օգոստոսի 28-ին, Մոսկվայի ժամանակով շուրջ ժամը 23։00-ին խափանվել է Կիևի վարչակարգի հերթական փորձը՝ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ով ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա», – նշված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հավելել է, որ ԱԹՍ-ն ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում՝ հերթապահ ՀՕՊ համակարգերի կողմից։








































