ՄԱԿ ԱԽ-ից չպետք է ակնկալել հարցի շուտափույթ լուծում. Հայաստանին հաջողվել է «տերմինը բռնել»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավաբան Արա Ղազարյանը:
Ղազարյանի խոսքով` ՄԱԿ ԱԽ-ում պետք է պատրաստ լինենք երկարատև պրոցեսի, կուլիսներում բանակցություններ են. «Եթե բանաձևի նախագիծ մտնի ՄԱԿ ԱԽ, Ադրբեջանը ոչ թե ոչ կասի, այլ կմանևրի: Եթե բանաձևի նախագիծը մտնի ՄԱԿ ԱԽ, չի բացառվում` Ադրբեջանը ռազմական ավանտյուրայի գնա: Ադրբեջանում հասկանում են, որ պրոցեսը շարունակական է»: