Արցախի պետնախարարի այսօրվա հայտարարությունը բավականին ուշացած է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքով` այսօր չէ, որ պետք է գիտակցվեր Արցախում էքզիստենցիալ սպառնալիքը. «Ադրբեջանի վրիժառության ռազմագործողությունը մնաց անպատիժ: Խնդիրը գոյություն ունի այն պահից, երբ չի կառուցվել Լաչինի միջանցքի Շուշի քաղաքը շրջանցող հատվածը»:
Աթանեսյանը կողմ է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության, առանց երրորդ կողմի. «Որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ երկխոսությունը համարում են դավաճանություն, ինչն էլ կապում է Արցախի իշխանության ձեռքերը: 120 հազար մարդուն պետք է փրկել. Եթե պետք լինի, երկխոսության պետք է գնալ նույնիսկ Եվլախում»:








































