Հայաստանի՝ ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելու որոշումը սխալ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանը հերթական անգամ սխալ ընտրություն կատարեց․ «Հայաստանի սխալ ընտրությունը կապված է ՌԴ-ի հիվանդագին ռեակցիայի հետ: Ռուսաստանն իրեն պահում է շան պես, որը նստած է խոտի վրա․ ՌԴ-ն որևէ կերպ չի ապահովում ՀՀ անվտանգությունը: Դ-ին հաճոյանալը անիմաստ ժամանակի վատնում է: Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև»:








































