Օկամպոյի զեկույցը մեծ հնչեղություն ստացավ, որովհետև միջազգային մամուլի դերը կարևոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ կարևոր փաստաթղթեր ունեցանք․ «Աշխարհի տարբեր պետություններին կոչ է արվում կատարել միջազգային պարտավորությունը: Պետությունները պարտավոր են կանգնեցնել ցեղասպանությունը: ՄԱԿ ԱԽ նիստից հանրությունը հրաշքի էր սպասում, բայց իրականության մեջ կարևոր էր թեմայի բարձրաձայնումը: Ինքնին փաստը, որ ԼՂ հարցը քննարկվեց ՄԱԿ ԱԽ-ում շատ կարևոր էր:Չպետք է կարծել, որ ՄԱԿ ԱԽ-ով ամեն ինչ ավարտվեց, պրոցեսն ընթանում է»:








































