Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր բրազիլացի գործընկեր Անտոնիո Ագիար Պատրիոտայի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսում պատասխանել է իսրայելական կողմին, որը սպառնում է աջակցել Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK).
«Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել մեզ։ Յուրաքանչյուր երկիր պատասխանատվություն է կրում ահաբեկչության դեմ պայքարի համար։ Դա վերաբերում է նաև Իսրայելին։ Ահաբեկչությանն աջակցողը, ով էլ որ նա լինի, անպայման պատասխան կստանա»։
Հիշեցնենք, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հակաթուրքական պլանի մեջ ներառված էր նաև Թուրքիայի դեմ Իսրայելի կողմից քրդական և հայկական խաղաքարտերի կիրառումը։









































