Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում և կանցնի ՀԱՀ-ի նախագահությամբ։
Ինչպես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը, «հնգյակի» երկրների ղեկավարները գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։ Միավորման անդամակցության պաշտոնական հայտեր են ներկայացրել 20-ից ավելի երկրներ:










































