Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները չվերթերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալության հրապարակումը։
«Վնուկովո»-ում հայտնել են, որ օդանավերի թռիչքների սահմանափակումները մտցվել են «օդանավակայանից չկախված պատճառներով»։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամը 06։25-ից սկսած՝ չվերթերի մի մասը վերաուղղվել է այլ օդանավակայաններ։
«Դոմոդեդովո» օդանավակայանն իր հերթին հայտնել է, որ «թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցներ ապահովելու նպատակով», առավոտյան ժամը 06։26-ից սկսած, «օդանավերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»։










































