Ամերիկյան Տեխաս նահանգում շարունակվում են անտառային պատերազմները, որոնք տարածվում են ողջ նահանգում: Հրդեհների հետևանքով անհետ կորել է 22 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց բնակարաններից և տարհանվել: Նահանգի տարածքում մոլեգնող հրդեհների թիվը հասել է 200-ի: Մենք տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահի հրամանագրով նահանգը հայտարարվել է աղետի գոտի: Այս պահին հայտնի է 4 զոհի մասին:








































