Բրիտանիայի ոստիկանությունը ազատել է 24 մարդու, որոնք, փաստացի, Բեդֆորդշիրում պահվել են ստրկության մեջ: Այս դքսությունը գտնվում է Լոնդոնից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ստրուկների մի մասը զրկված է եղել ազատությունից 15 տարի շարունակ: «Նրանք պետք է ինտեգրվեն հասարակությանը: Այդ մարդիկ կորցրել են իրականության հետ կապը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ազատվածների մեջ կան ինչպես բրիտանահպատակներ, այնպես էլ Լեհաստանի և Ռումինիայի քաղաքացիներ: Ոստիկանությունում ասել են, որ ստրուկներին պահելու պայմաններն ահավոր են եղել:
Մարդկանց անազատության մեջ պահելու մեղադրանքով ձերբակալվել են 4 տղամարդ և մեկ կին:







































