Philos Project-ը ստեղծվել է 2014թվականին, որի հիմնական առաքելությունն է կապող օղակ լինել ԱՄՆ-ում քրիստոնյա համայնքի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ամերիկյան PHilos ընկերության խորհրդատվական խորհրդի անդամ, «Save Armenia»-ի համակարգող Արմեն Սահակյանը:
Ըստ Սահակյանի՝ Հայաստանը արևմտյան արժեհամակարգ կրող պետություն է, որտեղ տարբեր ուժեր փորձում են են դրա դեմ աշխատանքներ տանել․ «Շատերը տեղյակ չեն՝ Հայաստանը քրիստոնյա է, թե ոչ․ Philos Project-ը բարձրացնում է իրազեկվածությունը»:








































