Thursday, 25 06 2026
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

Հանրային քննարկման են ներկայացվել կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող նոր կարգեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքից բխող կարգեր, այդ թվում՝ «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Նախատեսվում է, որ վերոնշյալ կարգերից բխող համակարգման աշխատանքներն իրականացվելու են օրենքով սահմանված «Ազգային մարմին» հիմնադրամի կողմից:

Նոր կարգերի մշակումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, շահառուների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում կինոշուկայի կարգավորման անհրաժեշտությունից:

Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման մեխանիզմների բացակայությունն անկառավարելի է դարձնում շուկայի վերլուծության գործընթացը և չի նպաստում սպառողի շահերին:

Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում նաև տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունն անհամատեղելի է իրականության հետ: Գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով: Միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները:

Առկա իրավիճակն ու խնդիրները հաշվի առնելով՝ որոշվել է ներդնել միասնական ավտոմատացված համակարգ։ Նոր համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների ու սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը, դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար՝ հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ազգային մարմին» հիմնադրամը հնարավորություն կստեղծի ոլորտի զարգացման համար գեներացնելու հավելյալ միջոցներ, ինչպես նաև իրականացնելու ոլորտի արդյունավետ համակարգմանն ուղղված մի շարք նոր գործառույթներ: Այն կստեղծվի կինեմատոգրաֆիայի ոլորտում գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի իրավակազմակերպական ձևի փոփոխմամբ։ Նոր մարմինը կիրականացնի նաև գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայիս գործառույթները՝ հայկական կինոնախագծերի արտադրությանը և տարածմանը աջակցություն, միջազգային համագործակցության խթանում, հայկական կինոժառանգության պահպանում, թվայնացնում, վերականգնում և տարածում, տարաբնույթ ոլորտային միջոցառումների կազմակերպում և մի շարք այլ վարչարարական աշխատանքներ: Միաժամանակ ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործառույթներ դեռևս նպատակների և նախագծերի փուլում են:

Հիմնադրամը կունենա հոգաբարձուների խորհուրդ․ նախագծով սահմանվում են նաև կինեմատոգրաֆիայի «Ազգային մարմնի» հոգաբարձուների խորհրդի անդամների և «Ազգային մարմնի» գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում