Sunday, 05 07 2026
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Հուսահատությունը լուծում չէ. իրավիճակը բարդ է, բայց պետք է շարունակել

ՄԱԿ անվտանգության խորհուրդը օգոստոսի 16-ին քննարկեց Լաչինի միջանցքի ապարգելափակման և Արցախում մարդասիրական աղետը կանխելու վերաբերյալ Հայաստանի դիմումը, դրա հիման վրա հրավիրված արտահերթ նիստում: Եթե նիստի ընթացքը նկարագրենք մեկ բառով, հայտնի, դասական դարձած արտահայտության տրամաբանությամբ, ապա կարող ենք ասել, որ «ՄԱԿ-ը մուկ ծնեց»: Գործնականում սակայն, այն, ինչ տեղի ունեցավ նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ այն հավասարության, համաչափության մոտեցումը, որ գերիշխում էր գործնականում բոլոր գնահատականներում, բացառությամբ գուցե Մալթայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների, արտահայտում է Արցախի շուրջ առկա իրավիճակի քաղաքական ամբողջ բարդությունը, որն անկասկած պայմանավորված է ներկայիս միջազգային իրադրությամբ: Եթե արտահայտվեմ ավելի պարզ, ապա, Լաչինի միջանցքի եւ Արցախի ապարգելափակման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի վրա գործադրվի ճնշում, որեւէ տեսքով:

Ճնշում, որի հետեւանքը Ալիևը կդիտարկի ավելի ծանր, քան Լաչինի միջանցքի ու Արցախի հարցում այսպես ասած հետքայլի որևէ հետևանք: Այդ ճնշումը սակայն պահանջելու է երկու հանգամանք: Այն կարող է արվել կամ հավաքականորեն, այսինքն ՄԱԿ ԱԽ մշտական անդամների կոնսենսուսով, կամ դա կարող է անել որեւէ հզոր բեվեռ, առանձին, արդեն շրջանցելով ՄԱԿ ԱԽ-ն: Բայց, այդ բեվեռներն էլ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են, մասնավորապես եվրաատլանտյան բևեռը ԱՄՆ առաջնորդությամբ, և ՄԱԿ ԱԽ նիստում նրանց արտահայտած մոտեցումներում ակնառու էր, որ բոլորովին չկա այդպիսի մտադրություն ու տրամադրվածություն: Եվ սա էլ ունի պարզ պատասխան: Չկա, որովհետև Ադրբեջանը չի անում քայլեր, որոնք դեմ են եվրաատլանտյան անվտանգությանը: Այո, Բաքուն էթնիկ զտման, սովի և ռազմական շանտաժի քաղաքականություն է վարում, բայց դա անում է Արցախի դեմ, ոչ թե եվրաատլանտյան հանրության: Իսկ այդ հանրությանը Բաքուն անհրաժեշտ է Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ պայքարում, և դա էլ ինքնին հակառակ անհրաժեշտությունն է առաջացնում Ռուսաստանում ու Չինաստանում: Եվ սա ընդամենը սխեմատիկ փոքր, հատվածային պատկեր է, թե ինչու ներկայումս չկա Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցի թե հավաքական տրամադրվածություն, թե որևէ առանձին՝ բևեռային:

Սա իսկապես շատ բարդ իրադրություն է, Հայաստանի ու Արցախի ամենամեծ մարտահրավերը, եւ բանն այստեղ ամենևին այն չէ, որ Հայաստանը Ռուսաստանի համակարգում է, ու դրա համար էլ չի ստանում անհրաժեշտ օժանդակություն Արևմուտքից: Ադրբեջանը այն պետությունն է, որը Ուկրաինայի վրա հարձակումից բառացիորեն ժամեր առաջ դաշնակցային թուղթ է ստորագրել ՌԴ նախագահ Պուտինի հետ, և որևէ մեկը Բաքվին որևէ ակնարկ իսկ չի հղել այդ առնչությամբ: Խնդիրը շատ ավելի բարդ է, ինչպես նշեցի, և Հայաստանն ու Արցախը ունեն այդ բարդ խնդրում լուծումներ գտնելու, դիմակայելու, ուղիներ որոնելու անհրաժեշտություն: Պետք է աշխատել, շարունակել աշխատանքը թե ՄԱԿ ԱԽ ուղղությամբ, թե դրա մշտական անդամների հետ երկկողմ ուղղություններով: Հուսահատվելն անթույլատրելի է: Իրավիճակի բարդությունը պատկերացնելը անհրաժեշտ է լուծումների ուղղությամբ առավել արդյունավետ, դիպուկ աշխատանքի հավանականությունը, հնարավորությունը բարձրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում