Երևանը պետք է կանգնեցնել, զարգացումը պետք է վերանայվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու Հայաստանի եվրոպական կուսակցության թեկնածու Տիգրան Խզմալյանը:
Խզմալյանի խոսքով՝ Երևանը հսկայական գլուխ է փոքր մարմնի վրա, մեգացեֆալ է, որը խլում է ուժը, պոտենցիալը երկրից․ «Երևանում ահռելի շինարարությունը գեղագիտական առումով գռեհիկ է: Երևանի կենտրոնում հայերենն արդեն առաջին լեզուն չէ: Գեղցիություն է, Երևանը երևանցիների համար դարձել է անհարմար»:










































