Wednesday, 01 07 2026
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով

Երկու ողբերգություն ՄԱԿ ԱԽ նիստից առաջ

Մի քանի ժամից Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք է մեկնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նիստը տեղի է ունենում Հայաստանի դիմումի համաձայն, որով Երևանը ՄԱԿ ԱԽ անդամներին խնդրել է արտահերթ նիստ գումարել Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի պաշարման, դրա հետևանքով մարդասիրական աղետի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի կանխարգելման համար: Մինչ կկայանա նիստը, Հայաստանում տեղի ունեցավ մեկ այլ ողբերգություն: Շիրակում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվեց 11 մարդ, այդ թվում նաև Արցախի 21-ամյա բնակչուհի Հելեն Դադայանը: Նա Արցախից էր, սակայն ուսանում էր Երևանում և պաշարման հետևանքով ինն ամիս շարունակ զրկված էր Արցախ վերադառնալու, ծնողների, հարազատների հետ լինելու հնարավորությունից: Հելեն Դադայանի պատմությունը վթարի հետևանքով ստացել է ողբերգական նոր երանգ: Հարազատները չեն կարողանում Արցախ տեղափոխել նաև նրա մարմինը, հարազատ տանը հուղարկավորելու համար: Արցախը պաշարած Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախ տեղափոխել սարսափելի վթարի զոհ դարձած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը: Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ ԱԽ անդամներին պետք է ներկայացնի ադրբեջանական հակամարդկային պաշարման այդ նկարագիրը, միաժամանակ պարզորոշ շեշտադրելով, որ մարդկային այդ ողբերգության հանդեպ անտարբերությունը և ոչ համարժեք քաղաքական ու քաղաքակրթական արձագանքը հավասարազոր է այդ հակամարդկային պաշարմանը հանցակցելուն: Սակայն, Հելեն Դադայանի ողբերգական պատմությունը լոկ օրինակ է, տասնյակ այդպիսի պատմություններից մի օրինակ, որոնք առաջացել են Արցախի արդեն իննամսյա պաշարման ընթացքում:

ՄԱԿ ԱԽ նիստին նախորդող մյուս ողբերգության մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հրապարակելով տեղեկություն սովամահության դեպքի մասին: Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ ՄԱԿ ԱԽ անդամները մի քանի ժամից անմիջականորեն պետք է առերեսվեն այդ ողբերգություններին, դրանց հանդեպ իրենց պատասխանատվությամբ, որովհետև Միացյալ ազգերի կազմակերպությունը այդպիսին է նախ և առաջ ազգերի միացյալ անվտանգության ապահովման համար, ազգերին ու ժողովուրդներին այդօրինակ հակամարդկկային քաղաքականությունների հետևանքից պաշտպանելու համար: Եվ այդ պաշտպանական գործառույթը դրված է ՄԱԿ ԱԽ անդամների վրա:

Մենք երեխա չենք, ու անշուշտ հասկանում ենք, որ այդ պետությունները առաջնորդվել ու առաջնորդվելու են իրենց աշխարհաքաղաքական շահերով, այլ ոչ ՄԱԿ վերամբարձ գաղափարներով ու արժեքներով: Պարզապես, եթե նրանք անտեսում են Արցախի պաշարման ողբերգական հետևանքները՝ հանուն իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունների, դրանով գործնականում ակնառու են դարձնում այն, բացարձակապես դատարկ է արժեհամակարգային, քաղաքակրթական և մարդասիրական այն խոսույթը, որ այդ պետությունների, առնվազն դրանց մի մասի հռչակված հավատամքն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում