ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը թվիթերյան գրառմամբ դատապարտել է արդբեջանցի օգտատերերի կողմից՝ հայ ռազմագերիների լուսանկարների տարածման փաստը։
«Սոցցանցերի ադրբեջանական օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից հայ ռազմագերիների լուսանկարները/տեսանյութերը, ինչը բոլորովին անընդունելի է։ Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է շուտափույթ ազատ արձակվեն»,- հայտարարել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։










































