ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի համարեց, որ Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, կոպտորեն խախտում է այս կառույցի կանոնադրությունը։ Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր):
«Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակասում են նրան, ինչ Եվրոպան ձեռք բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դատապարտելի է, որ ԵԽ անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունն ու արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Արցախի ժողովրդի իրավունքները և վերացնի շրջափակումը»,- գրել է Խաչատրյանը։








































