Հայկական թեման Ադրբեջանի ներսում Ալիևի համար դիվիդենտ է բերում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Ղուկասյանի խոսքով՝ Հայկական թեման Ալիևի համար ամենահաջող խաղաքարտն է․ «Ադրբեջանին սպասում են փոթորիկներ․ Ալիևն ընտրել է Պուտինի ճանապարհը: Ալիևը արհամարհում է միջազգային որոշումները, խոսում է էթնիկ զտման մասին: Ալիևը ֆեոդալական մոտեցումներով է շարժվում, սա հանգեցնելու է բախման աշխարհի հետ»:











































