Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2011թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 3103 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 13 մլրդ 755 մլն դրամ կամ 37 մլն դոլար:
Ստացված օգնության 35.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16.9%-ը`վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 12.1%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 9.6%-ը` մանածագործական իրերը, 8.9%-ը` արդյունաբերական տարբեր ապրանքները, իսկ 16.6%-ը`մնացած ապրանքները:
Մարդասիրական օգնության ծավալներով առաջին տեղում է ԱՄՆ-ը` 14 մլն 753 հազար դոլար, որը կազմում է ընդհանուր ցուցանիշի 39.7%-ը: ՌԴ-ից տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները աճել են 5.1 անգամ` կազմելով 1 մլն 198 հազար դոլար:










































