Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Սուրենյանը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40- +42 աստիճանի, սակայն նման ջերմաստիճանը երկրում աննախադեպ երևույթ չէ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծում է՝ արևադարձային տաք օդի ալիք է սպասվում, որը գալիս է Արաբական թերակղզու շրջաններից, արաբական անապատներից:

«Այսօրվանից սկսած դրա ճյուղավորումները մեր տարածաշրջանի վրա են, բայց այդ ինտենսիվ ալիքը սկսելու է ներթափանցել օգոստոսի 10-ից սկսած և Հայաստանում մնալու է մինչև օգոստոսի 14-ը ներառյալ: Երբ ասում ենք մնալու է մինչև ամսի 14-ը ներառյալ, չենք հասկանում, որ ամսի 15-ից օդի ջերմաստիճանը նվազելու է, այսինքն՝ կանխատեսումը, մթնոլորտի շրջանառության տեսանելի դաշտը մինչև օգոստոսի 14-ն է»,-նշում է Սուրենյանն ու հավելում՝ այն բերելու է օդի ջերմաստիճանի էական բարձրացման հանրապետության ամենատաք գոտիներում՝ հատկապես Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտին հարող Վայոց ձորի նախալեռնային հատվածներում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի մինչև +40- +42:

Սուրենյանի խոսքով՝ այդ ալիքը Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ երևույթ չէ. հատկապես վերջին տասնամյակում և՛ հուլիսին, և՛ օգոստոսին եղել են տաք օդի ալիքներ, որոնք հանրապետությունում ապահովել են նման ջերմաստիճան:

«Այս տարի առաջին շոգերն են: Հունիս և հուլիս ամիսներին հանրապետության տարածքում սաստիկ շոգեր չեն եղել»,-շեշտում է Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով նման շոգի պայմաններում պաշտպանվելուն, նա նշում է, որ պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ցերեկը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում և խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից, օգտագործել շատ հեղուկներ:

Սուրենյանը հավելում է՝ պայմանավորված շատ բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է բարձր կարգի՝ 5-րդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ:

«Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները, որոնք հրապարակված են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում»,-եզրափակում է Գագիկ Սուրենյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում