Առաջին անգամ է, որ Շվեյցարիան հանրային ձևով այսքան կոշտ է վարվում Ադրբեջանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շվեյցարիա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Շահինյանը կարծում է, որ եթե Շվեյցարիան գնա ԿԽՄԿ գրասենյակի փակման, Բաքուն շատ վատ դիվանագիտական վիճակում կհայտնվի:










































