Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ալիևի այցը սահման, որ Հայաստանից պահանջում է ուշադրություն

Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվից հասել է Ղազախի շրջան, որտեղ մասնակցել է մի քանի սոցիալական նախագծերի բացման, ինչպես նաև ծանոթացել Ղազախի շրջանում սահմանապահ զորքի ծառայությանը: Ալիևը այցելել է փաստորեն Տավուշի մարզին սահմանակից գոտի, որի առնչությամբ Ադրբեջանն ինչպես հայտնի է ունի այսպես կոչված «անկլավային» հավակնություններ: Արդյո՞ք միայն սոցիալական ծրագրերին ու սահմանապահ ծառայությանը ծանոթանալու նպատակով է Ալիևը կտրել բավականին երկար ճանապարհ Բաքվից, թե՞ նրա այցելությունը ունի առավել ուշադիր զննության, առավել մեծ ուշադրության կարիք: Թերևս երկրորդը, հաշվի առնելով այն, որ ռեգիոնում իսկապես նշմարվում է ամպերի կուտակման գործընթաց, հատկապես այն զարգացումների ֆոնին, որ ծավալվում են Ուկրաինայում: Ուկրաինայում կարծես թե ձևավորվում է պատերազմի «լճացում», երբ կողմերը մղում են արյունալի մարտեր, սակայն գործնականում առկա է որոշակիորեն ստատիկ իրավիճակ:

Զուգահեռ, ուկրաինական հարցում առավել դինամիկ են դառնում խոսակցությունները այսպես ասած կարգավորման հնարավորությունների մասին, ու թեև դրանք ներկայումս փակուղային բնույթի են, այդուհանդերձ դրանց ինտենսիվացումը վկայում է պահանջարկի աճի մասին: Իսկ, ահա կովկասյան ուղղությամբ կարծես թե կա հակառակ լիցքերի կուտակում: Հայ-ադրբեջանական այսպես ասած խաղաղ բանակցության գործընթացում չկա էական փոփոխություն և որևէ միջնորդ էական ջանք չի գործադրում հավասարակշռված իրավիճակ ստանալու համար: Դա առավել հանդուգն է դարձնում Բաքվին, որը շարունակում է թե Հայաստանի, թե Արցախի հետ խոսել վերջնագրային լեզվով: Կա բարձր հավանականություն, որ բանակցային հերթական ռաունդին ընդառաջ Ադրբեջանը կարող է փորձել ուժային գործոնը կիրառել Հայաստանի հանդեպ ճնշման համար, օգտագործելով Կովկասի ուղղությամբ աշխարհաքաղաքական դիմակայության սրացման հանգամանքները: Այդ առնչությամբ, թերևս վճռորոշ է լինելու Պուտին-Էրդողան հանդիպումը, որ սպասվում է օգոստոսի վերջին Անկարայում:

Ըստ ամենայնի, Ալիևի այցը Տավուշին սահմանակից ղազախյան գոտի, ունի Պուտին-Էրդողան հանդիպման հնարավոր «արդյունքներին» պատրաստվելու նպատակ, հատկապես նկատի ունենալով այն, որ այս օրերին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերության հետ կապված հարցերը Թուրքիայի հետ քննարկում է նաև Վաշինգտոնը: Հատկանշական է նաև, որ նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը զանգահարել է իրանցի իր նորանշանակ գործընկերոջը, շնորհավորելով նրան պաշտոնի կապակցությամբ և քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում