ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ բարձրացրել է միջազգայինորոշումները կայացնելու կարևորության մասին։
«Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։ Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել էր. «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է» Այժմ հստակ քայլեր են անհրաժեշտ՝ բոլոր միջազգային կոչերն ու որոշումներն իրականացնելու համար»,- գրել է նա։











































