Այսօր՝ օգոստոսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 11 խումբը կանչով մեկնել է Ղափանցյան փողոցի 29 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 49-ամյա Վաչագան Խ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է էլեկտրահարվելու հետևանքով, որտեղ աշխատանքներ կատարելիս է եղել իր հարևանի տանը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։









































