ՀՀ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ում համոզիչ չէր և չէր արտահայտում պահի լրջությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ՄԱԿ-ում բանաձև նախատեսված չէր, պետք է լսելի լիներ երկրների կարծիքները․ «Միջազգային հանրությունը աներկբայորեն պահանջում է Լաչինի միջանցքը բացել, բայց Ադրբեջանը չի ենթարկվում: Լաչինի միջանցքի հարցը չպետք է կապել միայն Նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Լաչինի միջանցքը բոլոր փաստաթղթերով պետք է գործի անխափան: Հերմետիկ փակված արցախահայությունը որևէ շանս չունի գոյատևելու, ՀՀ-ն պետք է օգտվի միջազգային տրամադրվածությունից»:











































