Պետք է հստակեցնել տնտեսության որ ոլորտներն են աճ ապահովել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց GTAI ընկության տարածաշրջանային գործընկեր Հայկ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ վերլուծություն դեռ չկա, թե Հայաստանի տնտեսությունը ինչ վիճակում է գտնվում:
Մարտիրոսյանի խոսքով՝ Կառավարությունն ու խորհրդարանը թույլ են տալիս, որ երկնիշ աճի հետ կապված հայտարարությունները ընդդիմադիր խոսքի բացակայությամբ ընդունվեն ի գիտություն․ «Ցուցանիշների հրապարակման խեղկատակությանը պետք է վերջ տալ: Պատերազմը ավարտվելու է, կայուն տնտեսության համար Հայաստանը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր ռիսկերը: Թվային տվյալները հրապարակելուց պետք է զուսպ լինել: Տնտեսական աճը իրական է, բայց բաշխվածությունը պետք է լինի համաչափ»:







































