Աֆղանստանում անցած մեկ օրվա ընթացքում զոհվել է ՆԱՏՕ-ի 4 զինվորական: Այս մասին հաղորդել են Աֆղանստանում միջազգային ուժերի ներկայացուցչությունում: Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երեք զինվոր սպանվել է ռումբի պայթյունից, իսկ մեկը՝ նմանատիպ իրավիճակում երկրի հարավային շրջաններից մեկում: Զոհվածների ազգությունն ու միջադեպերի հստակ վայրը չի նշվում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:









































