Գիշերային անկարգությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Կահիրեում Իսրայելի դեսպանատան մերձակայքում, տուժածների թիվը մոտենում է 1000-ի: Այս մասին հաղորդել են եգիպտական լրատվամիջոցները` հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը: «Ներկա պահին տուժել 988 մարդ, բացի այդ՝ կա 2 զոհ»,- ասել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ երեկվանից Իսրայելի դեսպանատունը պաշարվել է ցուցարարների կողմից: Նրանք կոտրել են դեսպանության ցանկապատը և ներխուժել նրա տարածք: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ցուցարարներն ավերել են շենքի ներսի սենյակները, սակայն Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ դեսպանատան տարածք ներխուժած անձինք կարողացել են վնասել միայն շքամուտքը: Իսրայելի դեսպանն արդեն լքել է Եգիպտոսի տարածքը:









































