Վերջին տարվա ընթացքում բանկերի շահույթը մեծ աճը հիմնականում պայմանավորված է արտաքին քաղաքական միջավայրով, ռուս-ուկրաինական պատերազմով, կապիտալի ներհոսքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը:
Նրա խոսքով, եթե ուսումնասիրենք բնկերի շահույթի աղբյուրները, կտեսնենք, որ դրանք ոչ տոկոսային եկամուտներն են. «Իսկ ոչ տոկոսային եկամուտները, իմ կարծիքով հիմնականում ոչ ռեզիդենտներից են առաջացել, իրենց բերած արտարժութային հոսքերի, դրանց սպասարկման հետ կապված գործառնություններից»,-ասաց տնտեսահետը:
Դիտարկմանը, որ դոլարի և եվրոյի արժեզրկումը ժամանակին կապվեց ՌԴ-ից մարդկանց ու կապիտալի ներհոսքի հետ, այժմ, երբ այդ հոսքը առնվազն կայունացել է, ինչու է դրամը շարունակում արժևորված մնալ, նա արձագանքեց. «Դրսից եկող հոսքերը, ըստ էության, չեն պակասել: Այս պահին փոխարժեքի չփոփոխվելը կապված է այդ հոսքերի նույն մակարդակով պահպանման հետ», նաև ԿԲ-ի որոշակի միջամտությունների հետ, որը փորձում է ժամանակավոր հավասարակշռություն ապահովել»:











































