ՌԴ ԱԳՆ հայտարարությունը չի արտացոլում օբյեկտիվ իրողությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ-ն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, ՀՀ իշխանությունը իրականում պաշտոնապես որևէ կերպ չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս․ «Չի կարող չեղարկվել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը այս պահին միակ իրավական փաստաթուղթն է: Չեմ կարծում՝ ՌԴ-ին կհաջողվի Ադրբեջանին ստիպել բանակցային եղանակով կոմպրոմիսի գնալ Լաչինի հարցով»:








































