Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, 22-ամյա Բրուք Քոլինզը, որն ապրում է Ալյասկայում, իսկական հերոսություն է գործել: Ֆեջ անունով տաքսա ցեղատեսակի շանը վաղ առավոտյան զբոսանքի հանելուց հետո նա հանկարծակի լսել է իր շան հաչոցները: Բրուքն արագ վազել է շան մոտ և տեսել, որ Ֆեջը սև արջի ճանկերի մեջ է:
«Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես չհասցրեցի ոչնչի մասին մտածել և բնազդաբար գործեցի: Ես հարձակվեցի արջի վրա և խփեցի նրա մռթին»,- պատմել է Բրուքը: Երբ նրա ընկերը դուրս է եկել տեսնելու, թե ինչ է տեղի ունենում, նկատել է այդտեղից փախչող արջին և ընկերուհուն, որը գուրգուրում էր շանը: Պարզվել է, որ շունը լուրջ վնասվածքներ չի ստացել:






































