Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Նոյեմբերյանի քաղաքապետի որդու բռնաբարած աղջիկը հետ է վերցրել բողոքը

Նոյեմբերյանում սեպտեմբերի 2-ին 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր.օր.-ի 138` բռնաբարություն, հոդվածի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, և ներկա պահին նախաքննությունը դեռ ընթանում է:

Հիշեցնենք, որ 17-ամյա Լ.Ն.-ն ասում էր, որ իրեն բռնաբարել են երեք 17-ամյա երիտասարդներ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին: Անչափահասի բռնաբարության դեպքի հետ կապված հարցաքննվել է Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին, սակայն ներկա պահին կալանավորվածներ և ձերբակալվածներ չկան:

Նոյեմբերյանում աղջկան ճանաչողները նշում են, որ նա թեթևաբարո վարքի տեր աղջիկ է, և տղաների հետ հանդիպումը պարզապես որպես առիթ է օգտագործել` նրանցից ամենայն հավանականությամբ գումար կորզելու համար: Ու երբ հասկացել է, որ տղաները չեն ցանկանում իր հետ հարաբերություն ունենալ, դիմել է նրանցից գումար կորզելու, շանտաժ անելու այդ տարբերակին:

Երեկ մենք զրուցեցինք նաև անձամբ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի հետ, ով նշեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նման բան չի եղել: «Ավելին` քննությունը շարունակվում է, և մի քանի օրից կպարզվի, ու իրականությունը բոլորին հայտնի կլինի»,- նշեց քաղաքապետը: Մեր այն դիտարկմանը, թե այստեղ քաղաքական պատվեր տեսնո՞ւմ է, որովհետև Նոյեմբերյանում լուրեր են շրջանառվում, որ բռնաբարվածը թեթև վարքի անչափահաս է, պատասխանեց. «Այդ վարկածը չի բացառվում: Այո՛, հակառակ դեպքում, եթե հանկարծ նման բաներ էլ լինում են, դրանք չեն բարձրաձայնվում: Մարդիկ աշխատում են, որքան հնարավոր է, գաղտնի պահել կատարվածը: Միանշանակ կարող եմ ասել, որ այդ աղջիկը թեթևաբարո վարքի տեր է: Բայց նաև կարող եմ ասել, որ նա եկել և հայտարարություն է տվել, որ իրեն չեն բռնաբարել: Համայնքից և դպրոցից ներկայացված բնութագրում ամեն ինչ ասվում է, որ ծանոթանաք` արդեն ամեն ինչ պարզ կդառնա: Իսկ առաջիկայում այդ ամենին վերջակետ կդնի դատական բժշկի փորձաքննությունը: Ես կնախընտրեի պաշտոնական փաստարկներով խոսել, հետևաբար առայժմ կսահմանափակվեմ այսքանով և ավելին խոստանում եմ ասել մի քանի օրից, երբ քննությունը կավարտվի»:

Մենք զրուցեցինք նաև Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանի հետ, ով նշեց, որ քննությունը դեռ ընթացքի մեջ է, հետևաբար չի կարող մանրամասներ հաղորդել և ասել, թե գործը ներկա պահին ինչ ընթացքի մեջ է և ինչ նորություններ կան: Մեր այն դիտարկմանը, թե նախնական վարկածով բռնաբարվածը մեղադրանքը հե՞տ է վերցրել, թե՞ ոչ` արձագանքեց. «Գործը ձեր ասած ընթացքում է: Ես չեմ կարող ավելին ասել, որովհետև գաղտնիության սկզբունք, էթիկա գոյություն ունի: Ինձ ճիշտ հասկացեք, քրեական գործն է գաղտնիություն պահանջում»: Իսկ այն հարցերին, թե ճի՞շտ է, որ աղջիկը թեթևաբարո վարքի տեր է և քաղաքապետի որդին որպես մեղադրյալ ներգրավվել է գործում` պատասխանեց. «Աղջկա վարքի հետ կապված որոշակի բաներ, այո, իրականությանը համապատասխանում են: Սակայն ներկա պահին որպես մեղադրյալ ոչ ոքի չենք ներգրավել: Կխնդրեմ, որ ներկա պահին ավել հարցեր չտաք, պարզապես խնդրում եմ»:

Ի դեպ, այս պահի դրությամբ ասվում է, որ բռնության հետքեր չկան, և պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ամեն դեպքում, պարոն Նասիբյանից հարկ համարեցինք հետաքրքրվել, թե փորձաքննությունը ի՞նչ է պարզել` աղջիկը մինչև բռնաբարվելը կո՞ւյս է եղել. «Դա փորձաքննությունը ցույց կտա, բայց երբ իրենից հարցրեցի, ասաց, որ կույս չի եղել»:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում