Առաջիկա ամիսները շրջադարձային են լինելու` կամ բանակցությունների տապալում, կամ պատերազմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի խոսքով` տարածաշրջանում բեկման նախադրյալներ են ստեղծվում. «Կա հավանականություն, որ ՌԴ-ն կկորցնի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը: Արցախցիների պայքարը ողջունելի է, դրան պետք է քաղաքական բովանդակություն հաղորդել: Մոտենում ենք կուլմինացիոն կետին, ստրատեգիական սխալ չպետք է թույլ տանք»:











































