«Հունաստանը դատապարտված չէ Թուրքիայի հետ հավերժական լարվածության», – հայտարարել է այդ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Հունական կառավարության ղեկավարի խոսքով՝ «չնայած էական տարաձայնություններին, մենք կարող ենք Թուրքիայի հետ ընդհանուր հայտարարի գալ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում սահմանների հստակեցման շուրջ»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ օր» պարբերականի խմբագիր Քերոբ Էքիզյանի հտ: