Պատգամավորը հույս հայտնեց, որ բրյուսելյան հանդիպումը արդյունավետ կլինի․ «Ցանկացած հանդիպումից մեծ ակնկալիք ունենք»:
Պատգամավորը անդրադարձավ նաև զենքի շրջանառության հետ կապված աղմուկին, նշելով, որ փոփոխությունները միտված չեն, որ բնակչությանը զենքը հասանելի դարձնենք ազատ․ «Զենքը քաղաքացուն հասանելի պետք է լինի, երբ քաղաքացին ունի համապատասխան գիտելիքներ: Մեր խնդիրը ոչ թե ազատ զենք բաժանելն է, այլ այն լինի կարգավորված և գիտելիքի հիմքի վրա»:







































