Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը բեմադրություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց լրագրող, բլոգեր Ռոման Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Արցախում փորձ են անում ՀՀ իշխանությունների դեմ դուրս բերել ոչ միայն արցախցիներին, այլ նաև Հայաստանի ժողովրդին․ «30 ամիս անցավ նոր հասկացա՞ն, որ Վիտալի Բալասանյանը գող է, ավազակ․ սա բեմադրություն է: Բալասանյանը բանտ կնստի, հետո կգրեն հիվանդ է ու ազատ կարձակեն, սա մտածված սխեմա է: Արայիկ Հարությունյանը ոչնչով չի տարբերվում Վիտալի Բալասանյանից»:










































