Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը պատասխանատվություն կսահմանի քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու համար: Խոսքն այս դեպքում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասին է, որն իշխանությունները ձեւավորեցին անցած տարվա փետրվարի 10-ին, երկու անգամ ժամկետը երկարաձգել են եւ այլեւս չունեն երկարացնելու իրավունք․ այն ավարտվում է աշնանը, ուստի «վիզ են դրել» քրեական պատասխանատվության շանտաժով` քաղաքական-ռազմական նախկին պաշտոնատար անձանց բերման ենթարկել հանձնաժողով։
«Նախագծի հեղինակներ» բաժնում թեպետ նշված են հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի, Գուրգեն Մելքոնյանի, Վահագն Ալեքսանյանի եւ Հայկ Սարգսյանի անունները, սակայն մեզ ասացին, որ իրականում նախկիններից ՔՊ-ական դարձած Արմեն Խաչատրյանն է այն գլուխ բերել։

Նման նախագծի անհրաժեշտության մասին, ի դեպ, խոսվում էր դեռ անցած տարի, երբ մեկը մյուսի հետեւից նախկին բարձրաստիճան զինվորականները մերժում էին հանձնաժողովին՝ հրապարակավ հայտարարելով, որ չեն վստահում ու չեն պատրաստվում ներկայանալ։ Դիցուք, մինչ օրս էլ այդ մասին բարձրաձայնում են Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, մինչեւ վերջերս՝ նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով անցած շաբաթ՝ Փաշինյանի հյուրընկալությունից հետո, համաձայնեց ներկայանալ, քանի որ, իր հայտարարությամբ, որոշ պարզաբանումներ ունի ներկայացնելու։ Այսպիսով՝ նոր փոփոխություններով պարտադրելու են բոլոր այդ մարդկանց ներկայանալ քննիչ հանձնաժողով եւ հայտնել այն տեղեկությունները, որոնք գործի կամ իրադարձությունների բերումով իրենց հայտնի են դարձել։ Չներկայանալու եւ տեղեկատվություն չհայտնելու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն, պատգամավորները Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսում են պատիժ՝ երկու անգամ անհարգելի պատճառով հանձնաժողովի նիստերին չներկայանալու կամ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող տեղեկություններ տրամադրելուց ապօրինի հրաժարվելու դեպքում. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսունապատիկի չափով, կամ հանրային աշխատանք՝ 150-250 ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում մինչեւ 2 տարի ժամկետով։

Իսկ հիմա աբսուրդը՝ ՔՊ-ականների ներկայացրած փոփոխությունների նախագիծը բացահայտում է, որ հանձնաժողովը, ի դեմս Անդրանիկ Քոչարյանի, փաստորեն, մինչ այս չարաշահել է լիազորությունները՝ հանձնաժողով կանչելով նախկին պաշտոնատար անձանց, այն դեպքում, երբ ԱԺ կանոնակարգ օրենքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե ում կարող են հրավիրել հանձնաժողով։ Մասնավորապես, Քննիչ հանձնաժողովը կարող է իր անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ, համաձայն հիշյալ հոդվածի երրորդ կետի, «հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք հանձնաժողովին ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ»:

Ինչպես հայտնի է, նույն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերին ներկայացել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին անցած ամիս ներկայացել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Փաստացի օրենքը չի մատնանշում, որ նախկին պաշտոնյաներին կարող են հրավիրել, համենայնդեպս, դժվար թե Սերժ Սարգսյանը կամովին նյութեր տրամադրեր ՔՊ-ականների հանձնաժողովին, որի հիմքով էլ նրան հրավիրեին։

Հիմա որոշել են օրենքը համապատասխանեցնել իրենց գործունեությանը` բացը լրացնել, եւ ամրագրելու են, որ հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել նաեւ նախկին պաշտոնատար անձանց, որոնք առնչվում են խնդրո առարկա հարցին։ Ըստ հեղինակների՝ այդ փոփոխությունները որակական ազդեցություն կարող են թողնել՝ «պետության սահմանադրական կարգի հիմունքների պաշտպանության գործառույթի վրա, որի խաթարման ցանկացած դրսեւորում, հենց միայն ինքն իրենով վերցրած, արդեն իսկ հասարակական մեծ վտանգավորություն է ներկայացնում՝ հատկապես, եթե հաշվի առնվի համապատասխան գործընթացին մասնակցող հատուկ սուբյեկտների ու նրանց տիրապետության ներքո գտնվող տեղեկությունների կարեւորությունը»։

Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է նոյեմբերին, ըստ օրենքի՝ այլեւս երկարաձգելու հնարավորություն չկա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում