«Հրապարակ»-ը հայտնում է, որ սիրված երգիչ Արամ Ասատրյանի որդին՝ Տիգրան Ասատրյանը, որ տարիներ առաջ մեկնել է ԱՄՆ, փորձում է այնտեղ քաղաքացիություն ստանալ։
«Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցներից շատերը դա անում են սեփական պետությունը սևացնելու, իրենց քաղաքական հալածյալ ներկայացնելու և Հայաստանում ապրելու անհնարինությունն ապացուցելու ճանապարհով»,- գրում է թերթը և հավելում.
«Օրերս թերթին էին ուղարկել Տիգրան Ասատրյանի նամակ-հոդվածը և խնդրում էին տպագրել, թեկուզ՝ վճարովի գովազդի ձևով։ Հոդվածում Ասատրյանն այնպիսի Հայաստան էր նկարագրել, որտեղ, իհարկե, ապրելն անհնարին կլիներ, և կարդացողը, կարեկցանքից դրդված, քաղաքական ապաստան կտար նրան։ Նաև գրված էր, որ երգչի որդին, որը նույնպես երգում է, դեմ է Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ այցելությանը։ Նա միացել է ամերիկահայերի ստորագրահավաքին, որով կոչ են անում արգելել նրա մուտքը երկիր»։






































